Ըստ ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլիի, Պեկինն ակտիվորեն ընդլայնում է իր ռազմական հնարավորությունները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված ներկայիս աշխարհակարգը փոխելու նպատակով:
ԱՄՆ բանակի գեներալը պարզաբանել է, որ ՉԺՀ-ն ներդրումներ է կատարում նավատորմում, մշակում է գերձայնային զենքեր, ստեղծում նոր հրթիռներ՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ միասին առաջատար համաշխարհային տերություն դառնալու նպատակով։ Ըստ Wall Street Journal-ի, եթե Չինաստանի իշխանություններն իրենց զինված ուժերի արդիականացումը շարունակեն նման արագությամբ, ապա մոտ ապագայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը, որտեղ միայն երկու գերտերություն կա՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը, կփլուզվի:
«Մենք այժմ աշխարհառազմավարական տեսակետից ավելի բարդ աշխարհում ենք գտնվում, որտեղ տեխնոլոգիաները զարգանում են աննախադեպ արագությամբ: Այնպես որ, դա շատ ավելի բարդ է և պոտենցիալ ավելի քիչ կայուն»,- ասել է Միլին: