Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում
copy image url

Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում

Արտաքին 3 տարի առաջ - 19:09 07-12-2021

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում էրոզիայի պատճառով։

Այս մասին հայտնել է Թուրքիայի էրոզիայի դեմ պայքարի և բնական հարստությունների պահպանման հիմնադրամի (TEMA) ղեկավար Դենիզ Աթաչը։

«Աշխարհում ամեն տարի մոտ 75 մլրդ տոննա հող է էրոզիայի ենթարկվում։ Սա նշանակում է, որ ամեն 5 վայրկյանում մեկ ֆուտբոլային դաշտի մեծությամբ հող ջրի և քամու հետ տեղափոխվում է։ Մեր երկրում, ցավոք, ամեն տարի 642 միլիոն տոննա հող է էրոզիայի ենթարկվում»,- նշել է Աթաչը։

Նա շեշտել է, որ 1 սանտիմետր հողի առաջացման համար 500 տարի է պահանջվում, սակայն Թուրքիան 1 սանտիմետր հող է կորցնում 15 տարվա ընթացքում։