Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ Այս մասին երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, հայտնել է France24-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման հարցերով ազգային գործակալությանը։
Գերատեսչության մամուլի քարտուղար Աբդուլա Մուխարիի խոսքով, 17 մարդ համարվում է անհետ կորած։ Նրանց փնտրում են շների օգնությամբ։ Վտանգավոր գոտուց տարհանվել է գրեթե 3700 մարդ։
Իշխանությունները խորհուրդ են տալիս 5 կիլոմետրից ավելի մոտ չմոտենալ Սեմերու հրաբխին՝ օդի աղտոտվածության պատճառով։ Նախօրեին գրանցվել են երեք փոքր ժայթքումներ, որոնցից յուրաքանչյուրի մոխրի սյունը հասել է մոտ մեկ կիլոմետր բարձրության: