Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանն է, ընտրությունների արդյունքներով հավաքել է ձայների 3,97 տոկոսը։
ԼՀԿ-ին անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ է ընդամենը 0,03 տոկոս քվե, այսինքն՝ 14 ձայն։
Oragir.News-ի տեղեկություններով՝ ԼՀԿ-ն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ձայների վերահաշվարկի պահանջով, և եթե ԼՀԿ-ին հաջողվի անցնել ավագանի, ապա նրանք կունենան ավագանու անդամի 1 մանդատ։ Իսկ «Մամիկոն Ասլանյան» դաշինքից կպակասի 1 մանդատ։ Այս պահին «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ունի 15 մանդատ, ՔՊ-ն՝ 9 մանդատ, Արկադի Փելեշյանը՝ 5 մանդատ, «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատներ։