ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է այն լուրին, թե դպրոցում լինելու է երկու տնօրեն, և բացառել է՝ ասելով, որ սխալ է․ «Դպրոցում լինելու է մեկ տնօրեն, և նա պատասխանատու է լինելու միայն բովանդակության համար: Վարչատնտեսական ղեկավարումն առանձնացվում է, իսկ տնօրենից պահանջը լինելու է խիստ բովանդակային. պետք է ապահովվի կրթության բարձր որակ»։
Մեր դպրոցն այսօր լուծո՞ւմ է իր առջև դրված խնդիրը, տալի՞ս է այն կրթությունը, որը երեխաներին կդարձնի ռիսկերին ու մարտահրավերներին պատրաստ քաղաքացի։
Հարցերի պատասխանները՝ տեսանյութում։