Տղամարդն այրել է 1,8 միլիոն դոլար արժողությամբ տունը՝ փորձելով ազատվել օձերից
copy image url

Տղամարդն այրել է 1,8 միլիոն դոլար արժողությամբ տունը՝ փորձելով ազատվել օձերից

Արտաքին 3 տարի առաջ - 23:49 06-12-2021

ԱՄՆ-ի բնակիչն այրել է իր տունը՝ փորձելով ազատվել օձերի ներխուժումից։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Տղամարդը հույս ուներ, որ ծխի հոտը սողուններին կստիպի նահանջել, սակայն իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։

Ըստ ԶԼՄ-ների՝ դեպքը տեղի է ունեցել Մերիլենդում, իսկ այրված տան գինը կազմում է 1,8 միլիոն դոլար։Հաղորդվում է, որ օձերը հալածել են նաև տան նախկին տիրոջը և սա է մասամբ եղել վաճառքի պատճառը։

Տան ներկայիս տերը օձերի դեմ պայքարի իր սեփական ճանապարհն է ընտրել՝ ծուխը։ Դրա համար նա օգտագործել է խարույկ, սակայն մոռացել է անվտանգության միջոցների մասին՝ դրանց կողքին թողնելով դյուրավառ նյութեր։

Հրդեհը սկսվել է նկուղում, սակայն արագ տարածվել է շենքի վերին հարկերում։ Այդ պահին տանը մարդ չի եղել. հրշեջներին կանչել է կողքով անցնող հարեւանը։ Դեպքի վայր ժամանած 75 փրկարարներ մի քանի ժամ պայքարել են կրակի դեմ։

«Խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի օգնությանը, եթե կենդանիների հետ խնդիրներ ունեք», - խորհուրդ է տվել հրշեջ բրիգադի խոսնակ Փիթ Փիրինգերը: