Լատվիայում ձերբակալել են պատվաստման հայտնի հակառակորդ քաղաքական գործչի
copy image url

Լատվիայում ձերբակալել են պատվաստման հայտնի հակառակորդ քաղաքական գործչի

Արտաքին 3 տարի առաջ - 18:27 06-12-2021

Լատվիայի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության ներկայացուցիչ, Սեյմի անդամ և «Օրենք ու կարգուկանոն» կուսակցության առաջնորդ Ալդիս Գոբզեմսին, որը կորոնավիրուսի դեմ պատվաստման հայտնի հակառակորդ է։

Գոբզեմսը և նրա մի խումբ կողմնակիցներ երկուշաբթի առավոտյան ծրագրել էին բողոքի արշավ սկսել պետական իշխանության դեմ։ Ակցիան նրանք անվանել են «Ռոդոդենդրոն»։

Քաղաքական գործչի ձերբակալության մասին տեղեկատվությունը նրա կողմնակիցները հրապարակել են սոցցանցերում։ Պատգամավորին նստեցրել են ոստիկանական մեքենա, նա դիմադրել է և փորձել դուրս պրծնել։ Նրան ձեռնաշղթաներ են հագցրել։