Վրաստանում 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակը կբարձրանա
copy image url

Վրաստանում 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակը կբարձրանա

Արտաքին 3 տարի առաջ - 13:46 06-12-2021

Վրաստանում տարեցների կենսաթոշակը 2022 թվականի հունվարի 1-ից կբարձրանա։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով (6 դոլար): Նրանք ամսական կստանան 260 լարի (83 դոլար):

70-ից բարձր տարիքի քաղաքացիների կենսաթոշակը կավելանա 25 լարիով (8 դոլար) և կկազմի 300 լարի (96 դոլար):

Ղարիբաշվիլիի խոսքով, բարձրլեռնային բնակավայրերում մինչև 70 տարեկանների թոշակը կկազմի 312 լարի (100 դոլար), իսկ 70-ից բարձր տարիքի բնակիչներինը՝ 360 լարի (115 դոլար):

Ամենից շատ դիտված