Թուրքիան մտադիր է ՌԴ-ի հետ համագործակցել սեփական կործանիչների արտադրության ծրագրի շուրջ, հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Ռուսաստանի հետ մեր բանակցություններում համագործակցության բազմաթիվ կետեր կան, դրանք ներառում են որոշ հարցեր՝ կապված մեր ազգային ռազմական ինքնաթիռի ստեղծման հետ, որը 2023թ.-ին դուրս կգա հանգարից: Կա շարժիչի տեսակ և որոշակի համակարգեր, որոնք մենք ընտրել ենք: Ժամանակի ընթացքում կլինեն փոփոխություններ, զարգացում, որոշակի համակարգերի նորացում, այդ ընթացքում ևս կարող են բանակցություններ լինել Ռուսաստանի հետ»,- Դեմիրի խոսքը մեջբերել է Hurriyet-ը։
Ավելի վաղ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանգը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Անկարան չի բացառում ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչներ գնելու հնարավորությունը, սակայն առաջնահերթությունը սեփական հինգերորդ սերնդի կործանիչների ստեղծումն է։