Հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
copy image url

Հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Ներքին 3 տարի առաջ - 22:35 04-12-2021

Կարճատև դադարից հետո այսօր վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները:Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներ են իրականացվել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքներն այս հատվածում արդյունք չեն տվել:

Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն:

Ամենից շատ դիտված