Իշխանությունը փորձում է վերացնել իր հետքերը․ Տիգրան Աբրահամյան
copy image url

Իշխանությունը փորձում է վերացնել իր հետքերը․ Տիգրան Աբրահամյան

Ներքին 3 տարի առաջ - 15:45 03-12-2021

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«44-օրյա պատերազմի օրերին, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Սամվել Բաբայանը վերջին օրերին, տարբեր լրատվամիջոցների բավականին ուշագրավ տեղեկություններ է փոխանցել:

Ըստ Բաբայանի՝ զինված ուժերում փորձում են խմբագրել, կեղծել պատերազմական շրջանի հրամանները, այսինքն՝ իշխանությունը փորձում է վերացնել իր հետքերը:

Ճիշտ է՝ վերջինս պնդում է, թե տեղյակ չէ, թե ում կարգադրությամբ է բանակում նման գործընթաց սկսել, բայց ակնհայտ է, որ առանց իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի գիտության կամ նախաձեռնության Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, Արտակ Դավթյանը, ՊԲ նախկին ու ներկա հրամանատարներն ու առավել ևս Սուրեն Պապիկյանը նման քայլի չէին գնա:

Հիշեցնեմ, որ Բաբայանին իշխանությունը նախատեսել էր ընդգրկել ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում՝ որպես փորձագետ ու փաստացի հանձնաժողովի աշխատանքը դեռ չսկսված, պատերազմական գործողությունների ժամանակ հրամանատարական բունկերում գտնվող անձնացից մեկն, ըստ էության, սարսափելի հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին:

Եթե հիմնվենք Բաբայանի հայտարարությունների վրա, ապա ամենայն հավանականությամբ, ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը դրա համար է ուշանում, որովհետև մինչև գործընթացի մեկնարկը ստացվում է, որ իշխանությունը զբաղված է պատերազմի օրերին իր արածի ու չարածի հետքերի մաքրմամբ:

Իրավապահ մարմիններից ակնկալիքներ չունեմ, չնայած համոզված եմ, որ հետևում են Սամվել Բաբայանի հայտարարություններին, բայց իմ ասելիքն ուղղված է լրիվ այլ դերակատարներին, նրանց ովքեր ստանձնել են ՊՆ-ում «չիստկաներ» անելու գործընթացը:

Պատերազմի թիվ մեկ պատասխանատուին ու մեղավորին բոլորը լավ գիտեն՝ Նիկոլ Փաշինյան, նրան սպասարկած գործիքներին ևս:

Սակայն իշխանություններին ապահովագրող և պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ՝ լինի քաղաքացիական հատուկ ծառայող, զինվորական կամ այլ կարգավիճակ ունեցող անձ, ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները:

Պատմություն սրբագրելու, առավել ևս՝ հանցագործություն պարտակելու այդ անփառունակ գործառույթը որևէ մեկը չի կարող մարսել և վաղ թե ուշ դա բացահայտվելու է, իսկ մեղավորները դավաճաններ են հռչակվելու»:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC