Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բեն Կնապենի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Արարատ Միրզոյանը և Բեն Կնապենը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։