Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում կա որոշակի կայունացում․ Փաշինյան
copy image url

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում կա որոշակի կայունացում․ Փաշինյան

Ներքին 3 տարի առաջ - 11:50 02-12-2021

Այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում կա որոշակի կայունացում, բայց մյուս կողմից դա որևէ բան չի նշանակում, քանի որ նոր շտամ է հայտնաբերվել, որը դեռևս Հայաստանում չկա։ Բայց Հայաստանում լինելու դեպքում հստակ չի, թե ինչ ազդեցություն կունենա վարակվածների վրա, և դեռևս պարզ չի թե պատվաստանյութերի ազդեցությունը ինչպիսին կլինի։ Փաշինյանը նշեց նաև,որ առաջիկայում չպետք է թուլացնել զգոնությունը։ Նույն թեմայի շուրջ Ավանեսյանը նշեց, որ նոր հայտնաբերված շտամի հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են, որպեսզի հականանք, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր ունենք և հիվանդացության նվազում գրանցվում է, թե ոչ։ Ավանեսյանը նշեց նաև, որ առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում պատկերն ավելի ակնառու կլինի։ Պատվաստումը եթե նոր շտամի դեպքում վարակելիության ցուցանիշի փոփոխման չբերի, միևնույնն է հիվանդությունների ծանր ընթացքի և մահվան դեպքերի կանխման առումով որոշակի արդյունքի կբերի։ Նախարարը նշեց նաև, ու պատվաստման 1-ին դեղաչափը ստացել է մեր չափահաս բնակչության 40 տոկոսը, իսկ ամբողջական պատվաստում ստացել է 23,9 տոկոս։

Ամենից շատ դիտված