Վրաստանի կառավարությունը քննարկում է հասարակական տրանսպորտում Covid-ի անձնագրային համակարգի օգտագործման հնարավորությունը։ Այս մասին Ռուսթավի 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը։
«Քովիդ-անձնագիրը» կամ «կանաչ անձնագիրը» էլեկտրոնային փաստաթուղթ է, որում մուտքագրվում են քաղաքացու կորոնավիրուսային կարգավիճակի վերաբերյալ տվյալները։ Դեկտեմբերի 1-ից Վրաստանում առանց նման փաստաթղթի անհնար կլինի այցելել ռեստորաններ, սրճարաններ, բարեր, ժամանցի կենտրոններ, կինոթատրոններ, թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, խաղատներ, սպա, հյուրանոցներ, մարզասրահներ, ձմեռային հանգստավայրեր և ճոպանուղիներ։
«Կանաչ անձնագրի» գործառույթը չպետք է լինի ռեստորաններ գնալը, այլ լոգիստիկ աջակցություն է անհրաժեշտ հասարակական տրանսպորտ և մետրո մուտք գործելու համար հատուկ սարքեր տեղադրելու համար։ Դա պետք է արվի ապագայում, և, ինչպես գիտեմ, ծրագրված է, բայց դա արագ տեղի չի ունենա»,- ասել է Կուլումբեգովը։
Քաղաքացին «կանաչ» կամ անվտանգ կարգավիճակ կարող է ստանալ պատվաստման ամբողջական կուրսից կամ վերջերս կորոնավիրուսով վարակման մասին փաստաթուղթ ներկայացնելուց հետո, այս դեպքում կարգավիճակը նշանակվում է վարակի լաբորատոր հաստատումից 14 օր անց։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Նաև կանաչ անձնագիր կարելի է ստանալ ժամանակավորապես՝ PCR թեստին բացասական պատասխանից հետո 72 ժամվա ընթացքում, ինչպես նաև էքսպրես թեստ անցնելու դեպքում՝ մեկ օրվա ընթացքում։ «Կանաչ անձնագիր» պարտադիր է միայն 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար։ Առողջապահության նախարարության կայքում քաղաքացիները կարող են ստուգել «կանաչ կարգավիճակի» առկայությունը։