Ամստերդամի օդանավակայանում Հարավային Աֆրիկայից իրականացված երկու չվերթի ուղևորներից 61-ը վարակված է եղել կորոնավիրուսով
copy image url

Ամստերդամի օդանավակայանում Հարավային Աֆրիկայից իրականացված երկու չվերթի ուղևորներից 61-ը վարակված է եղել կորոնավիրուսով

Արտաքին 3 տարի առաջ - 18:50 27-11-2021

Նիդեռլանդների առողջապահական մարմինները հայտարարել են, որ ուրբաթ օրը Հարավային Աֆրիկայից իրականացված երկու չվերթով Ամստերդամ ժամանած 61 ուղևորի քովիդ-թեստը դրական է եղել, գրում է Reuters-ը։

«Ճանապարհորդները, որոնց թեստը դրական է, կմեկուսացվեն Շիպհոլի հյուրանոցում կամ դրա հարևանությամբ»,- ասվում է առողջապահական մարմինների հայտարարության մեջ:

«Դրական պատասխանների առումով մենք հնարավորինս արագ հետաքննում ենք, թե արդյոք դա մտահոգության պատճառ հանդիսացող կորոնավիրուսի «օմիկրոն» անվանումով նոր տարբերակն է»,- հավելել են նախարարությունից:

Նիդեռլանդների կառավարությունն արգելել է բոլոր ավիափոխադրումները Հարավային Աֆրիկայից: Առողջապահության նախարար Ուգո դե Յոնգեն ասել է, որ Նիդեռլանդներ ուղևորվող անձինք ժամանելուն պես պետք է թեստավորվեն և կարանտին անցնեն:

Ամենից շատ դիտված