Ոստիկանության Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 26-ին Աշտարակ-Պռոշյան ճանապարհի հարակից դաշտավայրում հայտնաբերվել և Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Ռադիկ Ծ.-ն, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ռ.Ծ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: