ԵՄ-ն հայտնել է, թե որքան արագ կտարածվի COVID-ի նոր շտամը
copy image url

ԵՄ-ն հայտնել է, թե որքան արագ կտարածվի COVID-ի նոր շտամը

Արտաքին 3 տարի առաջ - 16:25 27-11-2021

ԵՄ-ն նշել է կորոնավիրուսի նոր շտամի՝ օմիկրոնի (B.1.1.529) տարածման ժամկետները, որը հայտնաբերվել է մի շարք երկրներում: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը տեսաուղերձում ասել է, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում շտամը կարող է տարածվել ամբողջ աշխարհում։ Նա ընդգծել է Եվրահանձնաժողովի լուրջ մոտեցումը B.1.1.529 տարբերակի մասին լուրերին։

Հարավային Աֆրիկայում, Բոտսվանայում և Հոնկոնգում նոր շտամով վարակման մասին առաջին հաղորդումները հայտնվել են նոյեմբերի 24-ին: Ավելի ուշ COVID-19-ի էվոլյուցիայի հերթական տարբերակի հայտնաբերման մասին լուրեր են հայտնվել Իսրայելում և Բելգիայում։ Հարավային Աֆրիկայում COVID-ի նոր տարբերակի մասին առաջին հաղորդումներից մեկ օր անց արձանագրվել է 22 դեպք։