Ուկրաինայում օգտագործումից հանվում է AstraZeneca-ի 400 հազար դեղաչափ՝ ժամկետանց լինելու պատճառով
copy image url

Ուկրաինայում օգտագործումից հանվում է AstraZeneca-ի 400 հազար դեղաչափ՝ ժամկետանց լինելու պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 16:12 26-11-2021

Ուկրաինայում օգտագործումից հանվում է AstraZeneca պատվաստանյութի 400 հազար դեղաչափ, որի պիտանելիության ժամկետը մինչև հոկտեմբերի վերջն էր։ Այս մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում ասել է գլխավոր սանիտարական բժիշկ Իգոր Կուզինը։

Նրա խոսքով՝ օգտագործումից հանելու առաջին փուլը դրա օգտագործումը դադարեցնելու մասին որոշումն է, որից հետո պատվաստման յուրաքանչյուր կետի մակարդակով վերահաշվարկ է կատարվում։ Ուստի պատվաստանյութը տեղափոխում են պահեստներ, հետո կազմվում է օգտահանման պայմանագիր, որից հետո միայն փոխանցվում է համապատասխան լիցենզիա ունեցող պրոֆիլային կազմակերպությանը։

Կուզինը նաև կարծիք է հայտնել, թե ինչու չեն հասցրել պատվաստանյութը ժամանակին օգտագործել։

«Ինձ թվում է, որ դրա վրա բավականին ուժեղ ազդեցություն են ունեցել որոշակի հակապատվաստումային տրամադրությունները և առասպելները թրոմբոզի որոշակի տոկոսի, վատ հաղթահարելու, դրա անարդյունավետության և նման բաների մասին: Պատահում էր, որ մարդիկ գալիս էին պատվաստումների կետ և խնդրում ինչ ասես, միայն թե ոչ AstraZeneca»,- նշել է Կուզինը։

Ամենից շատ դիտված