ԵՄ-ն սահմանափակում է քաղաքական գովազդը համացանցում
copy image url

ԵՄ-ն սահմանափակում է քաղաքական գովազդը համացանցում

Արտաքին 3 տարի առաջ - 15:42 26-11-2021

Եվրամիությունը հինգշաբթի օրը հրապարակել է համացանցում քաղաքական բովանդակությամբ գովազդը կարգավորելու պլանները:

Նոր կանոնների համաձայն՝ ընկերություններին արգելվում է օգտագործել քաղաքական թարգեթինգ և այլ մեթոդներ, որոնք օգտագործվում են ավելի լայն լսարան ներգրավելու համար, եթե գործընթացում առանց քաղաքացու թույլտվության օգտագործվում են գաղտնի անձնական տվյալներ, ինչպիսիք են էթնիկ ծագումը, կրոնական համոզմունքները կամ սեռական կողմնորոշումը:

«Քաղաքական նպատակներով թվայնացված գովազդը վերածվում է կեղտոտ և ոչ թափանցիկ մեթոդների անվերահսկելի մրցավազքի»,- ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յոուրովան:

«Տվյալների և հաղորդակցման վերլուծությամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ ամեն օր աշխատում են մեր տվյալների վրա՝ փորձելով գտնել լավագույն միջոցը համոզելու մեզ գնել ինչ-որ բան, քվեարկել ինչ-որ մեկի օգտին կամ ընդհանրապես չքվեարկել»,- ասել է նա:

Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ մարդիկ «պետք է իմանան, թե ինչու են գովազդ տեսնում», և «ով է վճարել դրա համար»։

«Նոր տեխնոլոգիաները պետք է լինեն էմանսիպացիայի գործիք, ոչ թե մանիպուլյացիայի»,- ընդգծել է Յոուրովան։