Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները մաստակ են հայտնագործել, որը կարող է օրգանիզմը պաշտպանել կորոնավիրուսից և զգալիորեն նվազեցնել վարակվելու վտանգը։ Արդյունքները հրապարակվել են Cell Molecular Therapy.o գիտական ամսագրում
Սկզբից մասնագետները գենետիկորեն փոփոխված, մարդու լնդերում գտնվող ACE2 ֆերմենտի բարձր պարունակությամբ, հազարի խմբաքանակ են աճեցրել։ Այս ֆերմենտի շնորհիվ կորոնավիրուսի մասնիկները մնում են թքի մեջ՝ դրանով իսկ նվազեցնելով փռշտալու կամ հազի դեպքում տարածման վտանգը։ Փորձնական մաստակի մեջ օգտագործվել են հենց այս հազարի տերևները։
Թեստերը ցույց են տվել, որ մաստակ ծամողների թքում COVID-19-ի կոնցենտրացիան, նախնական վիրուսային բեռի համեմատ, նվազել է մինչև 5%-ով։ Մասնագետները նաև նշել են, որ նման մաստակը կարելի է պահել մի քանի տարի, որից դրա որակը չի ընկնի։ Նորարարական արտադրանքը թե երբ կհայտնվի շուկայում՝ հայտնի չէ։