ՄՊՀ-ն տնտեսվարողներին հորդորում է «Սև ուրբաթ»-ի ընթացքում պահպանել օրենսդրության դրույթները
copy image url

ՄՊՀ-ն տնտեսվարողներին հորդորում է «Սև ուրբաթ»-ի ընթացքում պահպանել օրենսդրության դրույթները

Ներքին 3 տարի առաջ - 11:09 26-11-2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները:

Հանձնաժողովը հրապարակել է այն կետերը, որոնցից, մասնավորապես, պետք է ձեռնպահ մնա տնտեսվարողը:

Ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց:

Մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց և այլն:

Ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս այնպիսի տվյալներ նշելուց, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը: Օրինակ՝ տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով:

Սպառողները նմանատիպ խնդիրների բախվելիս կարող եք դիմել Հանձնաժողովին։

Ամենից շատ դիտված