Աֆղանստանում երեխաներ են զոհվել ականի պայթյունից, որը փորձել էին վաճառել
copy image url

Աֆղանստանում երեխաներ են զոհվել ականի պայթյունից, որը փորձել էին վաճառել

Արտաքին 3 տարի առաջ - 10:46 26-11-2021

Աֆղանստանի Թախար նահանգում նոյեմբերի 25-ին չորս անչափահաս է զոհվել՝ հայտնաբերած ականի պայթյունի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Radio Azadi-ն՝ հղում անելով մարզային իշխանություններին։

Ըստ տեղեկությունների, ողբերգությունը տեղի է ունեցել Թալուկան քաղաքի մերձակայքում։ Մի խումբ երեխաներ պայթուցիկ սարք են հայտնաբերել և փորձել են վաճառելու նպատակով այն քաղաք տեղափոխել։ Ճանապարհին ականը պայթել է:

Զոհվածները ութից տաս տարեկան երեխաներ են։

Պարբերականը նշում է, որ Աֆղանստանում տարիներ շարունակվող պատերազմի պատճառով երկրով մեկ ցրված չգործարկված զինամթերքի պատճառով ավելի հաճախ հենց երեխաներն են զոհվում։