Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա
copy image url

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Ներքին 3 տարի առաջ - 15:14 25-11-2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 25-ին հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):

Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: