Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը լայքել է Շուշին օկուպացրած զինվորների լուսանկարը
copy image url

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը լայքել է Շուշին օկուպացրած զինվորների լուսանկարը

Ներքին 3 տարի առաջ - 10:35 25-11-2021

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը հավանում է (լայքում է) ադրբեջանամետ գրառումն ու անգամ 12 ժամ անց, երբ եղան բազմաթիվ քննադատական արձագանքներ, չի հանում հավանման կոճակը։

Ի՞նչ է պատահել։ Երեկ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հայազգի քաղաքագետ ու գրող Վիգեն Չեթերյանի գրառումներից մեկը։ Այնտեղ նա հրապարակել էր ադրբեջանցի մի լուսանկարչի կոլաժ։ Դրա մեջ նույն լուսանկարիչն էր Շուշիում 1992թ․, որը դեռ ազատագրված չէր ու 2020 թվականին արդեն գրավված Շուշիում։ Չեթերյանը լուսանկարը հրապարակել էր հետևյալ վերտառությամբ․

«Ռեզան իրական արվեստագետ է, ով ֆոտոխցիկ է բռնում, բայց Կալաշնիկովի էֆեկտով»։

Ու այս գրառումը հավանում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Թեև քաղաքագետը հետո փորձել էր արդարանալ, թե իբր նկատի ուներ, որ լուսանկարիչն իրականում պրոպագանդիստ է, սակայն մարդիկ չեն հավատում նրան, քանի որ պնդում են, որ կարող էր ջնջել գրառումը ու ներողություն խնդրել։ Հասմիկ Տոլմաջյանի կողմից նույնպես չկա որևէ բացատրություն։ Մինչև այս պահը թե գրառումն է իր տեղում, թե լայքը, թե դեսպանը։

Ֆոտոշարք