Եվրամիությունը համաձայնել է մոտ 3.5 մլն եվրո հատկացնել Բելառուսից իրենց երկրներ վերադառնալ ցանկացող ներգաղթյալներին օգնելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ։
«Ավելի ու ավելի շատ ներգաղթյալներ են հայտնվում թակարդում, և մենք կհամագործակցենք ՄԱԿ-ի գործակալությունների հետ՝ նրանց տուն վերադարձը հեշտացնելուհամար: Մենք մինչև 3.5 միլիոն եվրո կտրամադրենք՝ նրանց Բելառուսից կամավոր մեկնելուն աջակցելու համար»,- ասել է նա:
Բացի այդ, համայնքը եռապատկելու է Լիտվային, Լատվիային և Լեհաստանին 2021 և 2022 թվականների համար հատկացված միջոցները՝ սահմանների ամրապնդման համար, հավելել է ԵՀ ղեկավարը։