Բուլղարիայում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ՃՏՊ-ի երեք վարկած է դիտարկվում
copy image url

Բուլղարիայում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ՃՏՊ-ի երեք վարկած է դիտարկվում

Արտաքին 3 տարի առաջ - 10:32 23-11-2021

Բուլղարիայի իրավապահ մարմինները ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ՃՏՊ-ի մի քանի վարկած են դիտարկում, որի հետևանքով 46 մարդ է զոհվել։

Հյուսիսային Մակեդոնիայից դուրս եկած զբոսաշրջային ավտոբուսը վթարի է ենթարկվել Բուլղարիայի Ստրումա մայրուղու վրա։ Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Բռնկման հետևանքով զոհվել է 46 մարդ, որոնցից 12-ը երեխաներ են։ Երկու կին և հինգ տղամարդ ողջ են մնացել։ Նրանք հոսպիտալացվել են, նրանց վիճակը ծանր չէ։

Հստակեցվում է, որ զոհվածները Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ են։

Բուլղարիայի իշխանությունները ՃՏՊ-ի մի քանի պատճառ են դիտարկում՝ ճանապարհի թաց լինելը, տեխնիկական անսարքությունը կամ վարորդի ղեկին քնելը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ բռնկումը կարող էր տեղի ունենալ մինչև ՃՏՊ-ն։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում