Սալվադորը կսկսի աշխարհում առաջին Bitcoin City-ի շինարարությունը
copy image url

Սալվադորը կսկսի աշխարհում առաջին Bitcoin City-ի շինարարությունը

Արտաքին 3 տարի առաջ - 21:28 22-11-2021

Սալվադորի իշխանությունները ծրագրում են կառուցել աշխարհում առաջին քաղաքը՝ նվիրված կրիպտոարժույթին։ Նրա բնակիչները կազատվեն բոլոր հարկերից, բացի ԱԱՀ-ից, ասել է նախագահ Նայիբ Բուկելեն Bitcoin Week համաժողովում:

Բիթքոյնին նվիրված նախագիծը ստացել է «Bitcoin City» անվանումը։ Բուկելեն հաղորդել է, որ քաղաքը կունենա կլորացված ձև, իսկ կենտրոնում կկառուցվի ցուցահանդեսային համալիր՝ «₿» խորհրդանիշի տեսքով։

Քաղաքի բնակիչները կազատվեն բոլոր հարկերից (եկամուտ, գույք, կապիտալ շահույթ և այլն), բացառությամբ ԱԱՀ-ի։ Միաժամանակ քաղաքում կօգտագործվեն միայն վերականգնվող երկրաջերմային էներգիայի աղբյուրները։

Նախագծի ֆինանսավորման համար երկրի իշխանությունները կթողարկեն 10-ամյա պարտատոմսեր՝ 1 մլրդ դոլարի չափով, ընդ որում՝ պարտատոմսերի թողարկումից գոյացած միջոցները կբաժանվեն կիսով չափ։ 500 միլիոն դոլար կներդրվի բիթքոյնի մեջ հինգ տարի, իսկ մնացածը կծախսվի քաղաքային ենթակառուցվածքների ստեղծման վրա։

Սալվադորն աշխարհում առաջին երկիրն է, որն օրինականացրել է բիթքոյնը՝ որպես վճարման միջոց։ Սեպտեմբերի 7-ին երկրում ուժի մեջ է մտել համապատասխան օրենքը։ Նույն օրը իշխանությունները գնել են առաջին 550 բիթքոյնները։

Ամենից շատ դիտված