ԱՄՆ հետախուզությունը զգուշացրել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի «հարձակման» հնարավորության մասին
copy image url

ԱՄՆ հետախուզությունը զգուշացրել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի «հարձակման» հնարավորության մասին

Արտաքին 3 տարի առաջ - 13:30 22-11-2021

ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները եվրոպացի դաշնակիցներին նախազգուշացրել են մինչև ցրտերն ընկնելը Ուկրաինայի վրա ռուսական «հարձակման» հնարավորության մասին։

«Ներխուժումը կախված է եղանակից, բայց կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթվա ընթացքում, եթե Արևմուտքը չմիջամտի»,- հաղորդում է CBS News-ը՝ ԱՄՆ վարչակազմի աղբյուրին հղումով:

Իսկ Ուկրաինայի հետախուզության ղեկավար Բուդանովն անվանել է Ռուսաստանի «ներխուժման» ժամկետը:

Նա նաև նշել է, թե ինչ ուժեր կարող են ներգրավվել Ռուսաստանի կողմից: Նրա կարծիքով, կլինեն զրահատանկային հարձակումներ՝ ավիացիայի ու հրետանու աջակցությամբ։ Դրանից հետո, ըստ Բուդանովի, դեսանտ կիջեցվի երկրի արևելքում՝ Օդեսայում և Մարիուպոլում։ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը խոստովանել է, որ ներխուժում կարող է իրականացվել նաև Բելառուսի տարածքով, սակայն կարծում է, որ այն ավելի թույլ կլինի։

Ամենից շատ դիտված