ԱՄՆ հետախուզությունն իմացել է, որ Չինաստանը ռազմական օբյեկտ  է կառուցել ԱՄԷ-ում
copy image url

ԱՄՆ հետախուզությունն իմացել է, որ Չինաստանը ռազմական օբյեկտ  է կառուցել ԱՄԷ-ում

Արտաքին 3 տարի առաջ - 17:42 20-11-2021

Ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ Չինաստանը գաղտնի կառուցել է ռազմական օբյեկտ Աբու Դաբիին մերձակա նավահանգստում։

Մեկ տարի առաջ տեղեկատվություն էր հայտնվել ԱՄԷ-ի մայրաքաղաքի մերձակայքում կասկածելի կառույցի մասին։ 2021 թվականի գարնանը տիեզերական լուսանկարներ են արվել, որոնք ցույց են տալիս, որ Չինաստանը ռազմական օբյեկտ է կառուցում այդ տարածքում։

Սպիտակ տունը ԱՄԷ-ի իշխանություններին ուղարկել է նախազգուշացում, որում ասվում է, որ Չինաստանի հետ կապը կարող է ազդել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա։ Հստակեցվում է, որ օբյեկտի շինարարությունը դադարեցվել է ամերիկյան իշխանությունների արձագանքից հետո։ Ավարտվել է օբյեկտի կառուցումը, թե ոչ՝ հայտնի չէ։