Գրիպը կարող է ունենալ նույն հետևանքները, ինչ COVID-19-ը. փորձագետներ
copy image url

Գրիպը կարող է ունենալ նույն հետևանքները, ինչ COVID-19-ը. փորձագետներ

Արտաքին 3 տարի առաջ - 15:19 20-11-2021

Գրիպը նույնպես կարող է ունենալ ծանր ձև և օրգանիզմին հասցնել անդառնալի վնաս։ Այս մասին հայտարարում են վարակաբանները։ Նրանք կարծում են, որ այս հիվանդությունը հատկապես վտանգավոր է նրանց համար, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով։

Բժիշկ Ելենա Մալիննիկովան հիշեցնում է նաև, որ գրիպը կարող է մահացու վտանգավոր լինել նրանց համար, ովքեր ունեն սրտանոթային քրոնիկ հիվանդություններ և թոքերի հետ կապված խնդիրներ։ Նա նշել է, որ ներկայումս մարդը կարող է միաժամանակ վարակվել և՛ գրիպով, և՛ կորոնավիրուսով, և այդ ժամանակ հետևանքները կարող են շատ տխուր լինել։ Փորձագետը հավելել է, որ այժմ որոշ երկրներում գրիպի և կորոնավիրուսի դեմ պատվաստումները կատարում են միաժամանակ։

Բժիշկ-վարակաբան Իվան Կոնովալովն էլ նշել է, որ կորոնավիրուսը մարդու օրգանիզմում կարող է առաջացնել երկարատև իմունային դեպրեսիա։ Եվ այդ ժամանակ ցանկացած վիրուս դառնում է մահացու վտանգավոր, իսկ գրիպի վիրուսը՝ ավելի մեծ չափով. կարող են զարգանալ բարդություններ, կարող են միանալ այլ վարակներ։

Բոլոր բժիշկները միակարծիք են, որ գրիպից և կորոնավիրուսից պաշտպանվելու միակ միջոցը պատվաստումն է։ Ընդ որում, նրանց համար, ովքեր հիվանդացել են COVID-19-ով, գրիպի դեմ պատվաստումը ցուցված է առաջին հերթին։

Ամենից շատ դիտված