Լրտեսության կասկածանքով Թուրքիայում ձերբակալված իսրայելցի ամուսիններն ազատ են արձակվել
copy image url

Լրտեսության կասկածանքով Թուրքիայում ձերբակալված իսրայելցի ամուսիններն ազատ են արձակվել

Արտաքին 3 տարի առաջ - 15:27 18-11-2021

Ստամբուլում Չամլըջայի աշտարակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը լուսանկարելուց հետո լրտեսության կասկածանքով ձերբակալված իսրայելցի ամուսիններն ազատ են արձակվել։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ իսրայելական «Haaretz» թերթը հայտնել է, որ զույգն առավոտյան ինքնաթիռով վերադարձել է հայրենիք։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը համագործակցության համար շնորհակալություն են հայտնել Թուրքիայի կառավարությանը և նախագահ Էրդողանին։

Ամենից շատ դիտված