Նարեկ Մկրտչյանը հայտնեց 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը
copy image url

Նարեկ Մկրտչյանը հայտնեց 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը

Ներքին 3 տարի առաջ - 15:49 17-11-2021

Միասնական սոցիալական ծառայության կողմից ներկայացված սեպտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում և ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ։

Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։

«Հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար, այդ թվում՝ 113 անձ՝ առաջին, 390՝ երկրորդ, 961՝ երրորդ խմբի հաշմանդամություն»,- ասաց Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված