Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ․ ՌԴ-ում ՀՀ դեսպան
copy image url

Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ներքին 3 տարի առաջ - 13:21 17-11-2021

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրվաիճակով պայմանավորված՝ Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ։ Այդ թվում քննարկվում է գերիների վերադարձին առնչվող հարցերը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

«Բանակցություններն ընթանում են: Այդ հարցը դրված է, և մենք այդ մասին խոսում ենք»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը Մոսկվայի հետ շփումներում բարձրացնում է գերի ընկած հայ քաղաքացիներին վերադարձնելու հարցը։

Ամենից շատ դիտված