ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ազատամարտիկների հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ․
«Ադրբեջանը հերթական անգամ ռազմական գործողություններ է սանձազերծել, այս անգամ դրանք տեղափոխելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։
ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբը, հավատարիմ բոլոր ուժերով Հայրենիքը պաշտպանելու կուսակցության հավատամքին, իր պատրաստակամությունն է հայտնում կանգնել Հայ զինվորի կողքին։
Նախորդ պատերազմների ընթացքում մեր գումարտակի ու վաշտերի կազմում մարտնչած բոլոր կամավորներին կոչ ենք անում ամեն վայրկյան պատրաստ լինել կազմակերպված մեկնելու Հայրենիքը պաշտպանելու»։