Հունաստանը զորքերը բերել է մարտական բարձր պատրաստականության վիճակի
copy image url

Հունաստանը զորքերը բերել է մարտական բարձր պատրաստականության վիճակի

Արտաքին 3 տարի առաջ - 17:57 15-11-2021

Հունաստանը երկրի ուժային կառույցների ստորաբաժանումները բերել է մարտական բարձր պատրաստականության վիճակի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունների պատճառով, ըստ որոնց՝ սահմանների բացման և Թուրքիայում ներգաղթյալների հայտնվելու դեպքում Աթենքը հնարավոր է խնդիրներ ունենա։

Հունաստանի իշխանությունները հաղորդագրությունն ընդունել են որպես սահմանային ճգնաժամը սրելու Անկարայի պատրաստակամություն։

Ուժայինների մոբիլիզացիայի մասին որոշումն ընդունվել է ուրբաթ օրը Հունաստանի բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի շտաբների պետերի խորհրդակցության ժամանակ։

Համապատասխան հրամանները հասցվել են մինչև Առափնյա պահպանություն և ոստիկանություն։