Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սերբիայի դեմ ԱԱ-2022-ի ընտրական խաղում (1:2) ոչ մի գոլ չի խփել, հաղորդում է Squawka-ն։
36-ամյա հարձակվողն իր կարիերայում առաջին անգամ չի կարողացել գրավել դարպասը աշխարհի առաջնության ընտրական խաղում։
Հիշեցնենք, որ խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացել է կիսապաշտպան Ռենատու Սանչեսը։ 33-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է սերբ Դուշան Տադիչը։ 90-րդ րոպեին Սերբիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը խփել է հաղթական գոլը:
Այսպիսով, Սերբիայի հավաքականը A խմբում զբաղեցրել է առաջին տեղը՝ վաստակելով 20 միավոր։
Պորտուգալիան 17 միավորով հայտնվել է երկրորդ տեղում։ Պորտուգալցիները աշխարհի առաջնությունում հայտնվելու համար կպայքարեն փլեյ-օֆֆում։