Երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում
copy image url

Երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Ներքին 3 տարի առաջ - 12:12 14-11-2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սույն թվականի նոյեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 10:23-ին ( Գրինվիչի ժամանակով նոյեմբերի 14-ին ժամը` 06:23-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.24⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում`, Լոռու մարզի` Նորաշեն, Մեծավան և Ձորամուտ գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Ամենից շատ դիտված