ՄԱԿ-ում անհանգստացած են Հայաստանում  մարդու իրավունքների խախտումներով
copy image url

ՄԱԿ-ում անհանգստացած են Հայաստանում մարդու իրավունքների խախտումներով

Ներքին 3 տարի առաջ - 17:04 13-11-2021

ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերի կոմիտեն անհանգստություն է հայտնել Հայաստանում խաղաղ հավաքների չհիմնավորված սահմանափակումների, խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության, ինչպես նաեւ բողոքի ցույցերի ժամանակ մասնակիցների՝ ոստիկանության կողմից ըստ քմահաճության ձերբակալման ու բերման ենթարկման հետ կապված։ Այս մասին հայտնում է ՄԱԿ մամուլի ծառայությունը։ Զեկույցի հեղինակները Հայաստանին հորդորել են կրճատել ցույցերի ժամանակ ոստիկանների ներկայությունը, հետաքննել անհամաչափ ուժի կիրառման, ըստ քմահաճության ձերբակալությունների եւ բերման ենթարկումների մասին բոլոր հաղորդումները։

Ամենից շատ դիտված