Հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ՔՈԱՖ-ի միջև
copy image url

Հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ՔՈԱՖ-ի միջև

Ներքին 3 տարի առաջ - 16:24 13-11-2021

Նոյեմբերի 13-ին ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագրի ավարտական միջոցառմանը Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Հայաստանում Ամերիկայի դեսպան Լին Թրեյսին և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին եռամյա փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված «Անգլախոս գյուղական դպրոցներ» պիլոտային նախաձեռնության տարածմանը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն անգլերենի ուսուցումը Հայաստանի Լոռու մարզի 22 գյուղական համայնքների 24 դպրոցներում խրախուսելն ու տարածելն է։

Նշվում է, որ ընդհանրություններ ունենալով ՔՈԱՖ-ի ներկայիս անգլերենի «Աքսես» ծրագրի հետ՝ այս նոր համագործակցությունը անգլերենի կրթության ոլորտում կողմերի ներկայիս ջանքերը կընդլայնի արտադպրոցական ծրագրերի շրջանակներից դուրս:

«Հայաստանում անգլերենի իմացությունը զարգացնելը առանցքային նշանակություն ունի տեղական և միջազգային շուկաներում մրցունակ լինելու ու աշխատաշուկայում տեղ գտնելու համար։

Բիզնեսի համաշխարհային լեզուն տարածելով և մշակութային բազմազանություն բերելով Հայաստանի ամենաանտեսված համայնքներին՝ ՔՈԱՖ-ն ու ԱՄՆ դեսպանատունը սերտորեն համագործակցել են վերջին 10 տարիների ընթացքում և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ խթանելու անգլերենի իմացությունը։ Մասնակից ուսանողների թիվը 100-ից հասել է 1465-ի»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում