12 տարեկան երեխայի չորս մատները կտրվել են
copy image url

12 տարեկան երեխայի չորս մատները կտրվել են

Ներքին 3 տարի առաջ - 17:57 12-11-2021

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված):

Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե թոկով (տռոս), որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են:

Բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերզյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա:

Ամենից շատ դիտված