Հյուսիսային Իրաքում անհայտ անձինք գնդակոծել են Թուրքիայի զինվորական կոնտինգենտը
copy image url

Հյուսիսային Իրաքում անհայտ անձինք գնդակոծել են Թուրքիայի զինվորական կոնտինգենտը

Արտաքին 3 տարի առաջ - 14:46 10-11-2021

Հյուսիսային Իրաքում անհայտ անձինք գնդակոծել են Թուրքիայի զինված ուժերի դիրքերը Բաշիք շրջանում։

Հարձակվողներն օգտագործել են ինքնաշեն Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, թիրախին հասել է միայն երկու արկ։ Թուրքիայի զինված ուժերի կողմից տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, գրում է Directorate 4 telegram-ալիքը։

Սակայն հայտնի է, որ նոյեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնությունում արգելված շիական «Հարաքաթ Ան-Նուջաբա» խմբավորման ներկայացուցիչը հռետորական հարց է ուղղել Իրաքի իշխանություններին՝ Իրաքում թուրքական զորքերի ներկայության ընդունելիության վերաբերյալ։

Ամենից շատ դիտված