Տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել
copy image url

Տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել

Ներքին 3 տարի առաջ - 15:16 09-11-2021

Այսօր N զորամիավորման զորավարժադաշտերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ զորավարժությունն անցկացվել է հրամանատարների հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակություններն ստուգելու նպատակով։

«Անձնակազմին առաջադրվել են մի շարք օպերատիվ-մարտավարական պայմանական խնդիրներ, որոնք կատարելիս զինծառայողները դրսևորել են բարձր կամային հատկանիշներ և պատրաստվածություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, այսօր նաև N զորամասի ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև արագ կողմնորոշվելու և օդում թիրախը խոցելու հմտությունները։

Ամենից շատ դիտված