Բրիտանացի գիտնականները որոշ կատուների և շների մոտ միոկարդիտ են (սրտի բորբոքային հիվանդություն) հայտնաբերել՝ կենդանիների կորոնավիրուսով վարակվելուց հետո, հաղորդում է NBC News-ը։
«Այդ շներն ու կատուները ընկճախտային վիճակում էին, անտարբեր և ախորժակ չունեին։ Նրանք նաև դժվարությամբ էին շնչում թոքերում հեղուկի կուտակման և սրտի հիվանդության պատճառով, կամ ուշագնաց էին լինում սրտի ռիթմի խանգարման պատճառով»,- ասել է Բուքինգհեմշիրի Ռալֆի կենդանաբուժական կենտրոնի սրտաբան Լուկա Ֆերասինը:
Նրա խոսքով, վիրուսից տուժած ընտանի կենդանիների մոտ 12.5%-ին միոկարդիտ է ախտորոշվել։