«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ի հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից
copy image url

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ի հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից

Ներքին 3 տարի առաջ - 19:59 06-11-2021

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։

Որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։

Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»։