Սթենֆորդի համալսարանի մասնագետները, հիմնվելով ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի օբյեկտների տեղակայման վայրերի արբանյակային պատկերների ուսումնասիրության վրա, եզրակացրել են, որ Փհենյանը կարող է միջուկային զենքի արտադրության համար ավելի շատ նյութեր ունենալ, քան ենթադրվում էր նախկինում, հաղորդում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ-ը Փհենյանին կոչ է արել առանց նախապայմանների վերադառնալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին՝ հրթիռների վերջին արձակումից հետո:
ԿԺԴՀ-ն չի պատասխանել ԱՄՆ-ի առաջարկին։