Ռուսաստանը կասեցնում է թուրքական կիտրոնի ներկրումը
copy image url

Ռուսաստանը կասեցնում է թուրքական կիտրոնի ներկրումը

Արտաքին 3 տարի առաջ - 13:15 03-11-2021

«Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է թուրքական Gonder Soguk ընկերությունից կիտրոնի ներմուծումը: Պատճառն այն է, որ դրանցում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի մնացորդային քանակ (նյութ, որն օգտագործվում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի ոչնչացման համար)։

Կիտրոնների ներկրումը դադարեցվել է նոյեմբերի 3-ից, այդ մասին հայտնում են «Ռոսպոտրեբնադզոր»-ում՝ հավելելով, որ դա արվում է միայն անվտանգության նկատառումներից ելնելով, գրում է ermenihaber-ը:

Ավելի վաղ Մոսկվան հոկտեմբերի 29-ից դադարեցրել էր թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստանի տարածք։

Ըստ տեղեկության` ՌԴ-ում այդ քայլին են գնացել վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխելու մտադրությամբ, քանի որ մանդարիններում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի մնացորդային քանակ, որի կոնցենտրացիան գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը:

Մի շարք ռուս և թուրք վերլուծաբանների կարծիքով դա Մոսկվայի պատասխանն էր Թուրքիային, Դոնբասում թուրքական հարվածային ԱԹՍ-ներ կիրառելու համար:

Ամենից շատ դիտված