Թուրքիան «Գազպրոմին» ունեցած պարտքերի պատճառով կրճատել է ռուսական գազի ներկրումը
copy image url

Թուրքիան «Գազպրոմին» ունեցած պարտքերի պատճառով կրճատել է ռուսական գազի ներկրումը

Արտաքին Մամուլ 3 տարի առաջ - 09:43 02-11-2021

«Գազպրոմի» և թուրքական մասնավոր ներկրողների միջև վեճի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման չկատարումը սահմանափակում է ռուսական գազի մատակարարումները երկիր, որտեղ դրա նկատելի անբավարարություն է նկատվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ ICIS-ին հղումով։

Կազմակերպության տվյալներով, ռուսական գազի մատակարարումների դեֆիցիտը հասնում է օրական 25 միլիոն խորանարդ մետրի։

Հաղորդվում է, որ մասնավոր ներկրողներից մեկն արդեն համաձայնել է ռուսական ընկերությանը վճարել փոխհատուցման իր բաժինը և վերսկսել է ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսք»-ով (խոսքը օրական 3 մլն խմ-ի մասին է): Համաձայնագրին միանալու շահագրգռվածություն են ցուցաբերում արբիտրաժում պարտված ևս երեք ներկրողներ, որոնք, սակայն, բանկային երաշխիք դեռ չեն ստացել։

Սպասվում է, որ Թուրքիայում գազի սպառումը կհասնի ռեկորդային 60 միլիարդ խորանարդ մետրի։ Ընդ որում, հունիսից երկիրը ամիս առ ամիս կրճատում է ռուսական գազի ներկրումը (միջինում ամսական 6%-ով): Ըստ «Գազպրոմի», հունիսին Թուրքիան ստացել է 2.4 մլրդ խմ գազ, իսկ հոկտեմբերին՝ ընդամենը 1.9 մլրդ խմ։