Եգիպտոսի բնակիչը ամուսնալուծվել է կնոջից հարսանիքից մեկ ամիս անց: Պարզվել է, որ տղամարդը չի կարողացել համակերպվել այն բանի հետ, թե ինչպիսին է իր ընտրյալի տեսքն առանց դիմահարդարման, հայտնում է Gulfnews-ը։
Ամուսնալուծությունը ձևակերպելու համար տղամարդը պետք է հայց ներկայացներ ընտանեկան գործերի դատարան: Նիստի ժամանակ նա ասել է, որ կինն իրեն մոլորեցրել է իր արտաքինի հարցում։ Իբր կինը միշտ օգտվել է դիմահարդարումից և իրեն առանց դիմահարդարման չի ցուցադրել։
«Նա ինձ խաբել է: Առանց դիմահարդարման նա սարսափելի տեսք ունի: Ես նրա իրական դեմքը տեսել եմ միայն հարսանիքից հետո»,- ասել է եգիպտացին:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում է կայացրել դատարանը, սակայն, ըստ տեղական լրատվամիջոցների, զույգն այժմ առանձին է ապրում։