Ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում
copy image url

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

Ներքին 3 տարի առաջ - 15:38 31-10-2021

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17: 30-ի սահմաններում Արևշատ գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 63-ամյա Բաղդասար Սահակյանի վարած BMW մակնիշի և 56-ամյա Արմեն Շահբազյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ա. Շահբազյանը մահացել է, իսկ վերջինիս ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 49-ամյա Հռիփսիմե Գրիգորյանը, 49-ամյա Սահակ Թադևոսյանը, 14-ամյա Նարինե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Բ. Սահակյանի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 12-ամյա Գագիկ Ս.-ն և 19-ամյա Դավիթ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի րամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էր նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, սակայն, երբ հիվանդանոցից ահազանգ է ստացվել մահվան մասին, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ:

Ամենից շատ դիտված