Մերկելը պատմել է, թե ինչով է զբաղվելու թոշակի անցնելուց հետո
copy image url

Մերկելը պատմել է, թե ինչով է զբաղվելու թոշակի անցնելուց հետո

Արտաքին 3 տարի առաջ - 23:07 30-10-2021

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը Frankfurter Allgemeine Zeitung-ին պատմել է, թե ինչով է զբաղվելու իր քաղաքական կարիերայի ավարտից հետո։

«Ես տեսնում եմ, որ կան մի շարք բաներ, որոնք ինձ պակասում էին որպես կանցլեր։ Միգուցե մի փոքր ճանապարհորդություն, ընթերցանություն կամ պարզապես ազատ ժամանակ ինչ-որ բան անել՝ իմանալով, որ 20 րոպեում ճակատագրական ոչինչ չի պատահի։ Սա այն է, ինչին ես սպասում եմ», - կիսվել է նա:

Ավելի վաղ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Մերկելին պաշտոնավարման ժամկետի ավարտի մասին ծանուցում էր փոխանցել։ Այնուհետև նա Frankfurter Allgemeine Zeitung-ին պատմել է, որ այդ պահին ունեցել է թեթևության և երախտագիտության զգացում:

Մինչ այս քաղաքական գործիչը հայտնել էր, որ պատրաստվում է «վերադառնալ Իտալիա»՝ հեռանալով Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնից։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի